Պորոշենկոն բանկից 34 միլիոն դոլար է կանխիկացրել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն բանկային հաշվից 34 միլիոն դոլար կանխիկ գումար է հանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կառավարության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը:

Նա նշել է, որ Պորոշենկոն մայիսի 17-ից հունիսի 18-ը գումար է հանել իրեն պատկանող Միջազգային ներդրումային բանկից: Պորտնովի խոսքերով՝ ամբողջ գումարը կազմել է մոտ 340 կիլոգրամ՝ 100 դոլարանոց թղթադրամներով: Հաղորդում է Ռիա Նովոստին:

Փաստաբանը կարծում է, որ այդ գումարը, հնարավոր է, օգտագործվել է քվեներ գնելու համար: Նրա խոսքով՝ դեպքի առթիվ այժմ հետաքննություն է անցկացվում:

https://www.facebook.com/portnov.andrey.ukraine/posts/1164730657047074

 

Հրապարակող՝

Ամենաթարմ