«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1) ընկերական խաղում ԱՄՆ շրջագայության ժամանակ.
«Ռեալի» դեմ խաղալը միշտ հրաշալի է։ Մենք կատարելագործվել ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման համեմատ։ Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էինք խաղում, երբ գնդակին էինք տիրում:
Զգացողությունը շատ լավ է։ Սա պարզապես ընկերական հանդիպում է, բայց մենք շատ լավ աշխատեցինք»,- ասել է Ֆլիկը խաղից հետո, ում խոսքերն է մեջբերում AS-ը:
Ամերիկյան շրջագայության հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն օգոստոսի 7-ին։ «Բարսելոնան» կհանդիպի «Միլանին», իսկ Մադրիդի «Ռեալը»՝ «Չելսիին»: