Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ, և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է առաջացնել լարվածության աճ»,- ասել է Կրեմլի խոսնակը:՛
Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։