Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ռուսաստանի սառեցված ակտիվներին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

imgonline-com-ua-Resize-NUfRZGkmnAoLr7g1

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինային տրամադրվող «ռեպարացիոն վարկի» համար օգտագործելու պլանը։ Այս նախաձեռնությունը բախվել է ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական խոչընդոտների։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նման քայլը Մոսկվան կարող է դիտարկել որպես պատերազմ հայտարարելու օրինական հիմք։ Նա ընդգծել է, որ նման միջոցների վերադարձը կարող է տեղի ունենալ ոչ թե դատարանով, այլ Ռուսաստանի կողմից իր թշնամիների ջախջախմամբ։

Եվրահանձնաժողովի պլանը նախատեսում է Ուկրաինային տրամադրել մինչև 210 միլիարդ եվրո, որից 140 միլիարդը պետք է հանվի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից։ Այս գումարներից 115 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորմանը։ Սակայն Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ նման քայլը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։

Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ արևմտյան ակտիվների բռնագրավում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հայտնել է, որ պատրաստ է վերադարձնել սառեցված ակտիվները Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Այս հարցը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության և իրավունքի բարդագույն խնդիրներից մեկը։

Հրապարակող՝

Ամենաթարմ