Sony-ն էկեկտրոմոբիլների արտադրություն կսկսի-Azat TV
Էկո
17:00 06/01/2022

Sony-ն էկեկտրոմոբիլների արտադրություն կսկսի

Sony Electric Car

Ճապոնական Sony տրանսազգային կորպորացիան սկսում է էլեկտրական մեքենաների արտադրություն, որի շրջանակներում կստեղծվի էլեկտրաքարերի մշակման հատուկ բաժին։

Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընկերությունը մտադիր է մուտք գործել համաշխարհային շուկա։

Մինչև սա, Sony-ն ներկայացրել է իր Vision-S 02 անվանումով էլեկտրաքարի նախատիպը, որն ապահովված է 40 սենսորներով ու գերժամանակակից սրահով, որը հագեցած է ժամանցային էլեմենտներով։

Նշվում է, որ Sony-ն էլեկտրական մեքենաների մշակման մեջ որպես առաջանհերթություն է սահմանել անվտանգությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ