Ապօրինի կառույց
Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել Երևանի տարբեր վարչական շրջանների ապօրինի կառույցները։ Երեկ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիայում։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։
Քաղաքապետարանը շարունակում է ապօրինի կառույցների ապամոնտաժումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Երեկ՝ հունիսի 29-ին, ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում։
Շենգավիթում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված ավտոտնակը
Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժվում է ապօրինի կերպով կառուցված ավտոտնակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնում է օգտատեր Տիգրան Մակարյանը:




