Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել Երևանի տարբեր վարչական շրջանների ապօրինի կառույցները։
Երեկ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիայում։
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։

