գործազրկություն
Թուրքիայում գործազրկությունը հասել է 12 տոկոսի
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայում 15 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում գործազուրկների թիվը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 506 հազարով և դարձել 3 միլիոն 902 հազար։
Գործազրկությունը նվազել է, զբաղվածության մակարդակը՝ աճել
Հայաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,7 տոկոսային կետով՝ 19,7 տոկոսի փոխարեն կազմելով 17 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ միևնույն ժամանակ զբաղվածության մակարդակն ավելացել է 1,5 տոկոսային կետով` 45,1 տոկոսի փոխարեն կազմելով 46,6 տոկոս:
ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիներին աջակցություն կցուցաբերվի
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքում գրված է․ «Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը: Շահառուների ամսական աշխատավարձը 100 հազար դրամ է»:
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմողների թիվը նվազել է
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների՝ ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար հունիսի 29-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում դիմել է 1,3 մլն մարդ: Նախարարության տվյաներով այս ցուցանիշը գրեթե 100 հազարով նվազել է անցած շաբաթվա համեմատ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկրում կտրուկ կրճատվել են աշխատատեղերը, բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը։
Կորոնավիրուսի՞, թե՞ մեծ ճգնաժամի պատճառով են նվազել աշխատատեղերը. channel4
Կորոնավիրուսի թե՞ մեծ ճգնաժամի պատճառով են նվազել աշխատատեղերը: Շատ բրիտանացիներ պնդում էին, որ գործազրկության նպաստները 2020-ի ապրիլին ավելի շատ են եղել, քան նույնիսկ վերջին ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Մենք դիտարկելու ենք, կորոնավիրուսի ազդեցությունը անգործության վրա և դրա հետևանքները, հիմնվելով այն փաստերի վրա, որոնք մինչ այժմ հայտնի են: Քանի՞ մարդ է հեռացվել աշախատանքից: Երկրի ո՞ր ոլորտներն են առավել…
Գերմանիան նոր ծրագրեր է մշակել տնտեսությունը վերականգնելու համար
Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարող կոալիցիան հավանություն տվեց 130 միլիարդ եվրո խթանիչ փաթեթի վերաբերյալ ծրագրին, որը կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը: Ինչպես աշխարհի մյուս տնտեսությունները, այնպես էլ Գերմանիայի տնտեսությանը ծանր հարված է կրել կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Երկու օր տևած բանակցություններից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր ձախ -աջակողմյան կոալիցիան հանդես է եկել «համարձակ արձագանքով»,…
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը հասել է 40,7 միլիոնի
BI-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին գործազրկության նպաստի հայտերի թիվը հասել է 40,7 միլիոնի։ Pantheon Macroeconomics-ի գլխավոր տնտեսագետ Յան Շեպերդսոնը հայտնել է, որ այս տեմպերով հայտերի թիվը չի նվազի մինչև սեպտեմբեր։ «Այդ տեմպերով հայտերի թիվը չի նվազի մինչև սեպտեմբեր, չնայած դրան, մենք ակնկալում ենք, որ բիզնեսն աստիճանաբար կբացվի մոտ ժամանակներս»,-ասել է Pantheon Macroeconomics-ի գլխավոր տնտեսագետ Յան…
Գրոսմայստերը ՖԻԴԵ-ին առաջարկել է ստեղծել գործազրկության ֆոնդ
Դանիացի հայտնի գրոսմայստեր Պիտեր-Հայնե Նիլսենը Շախմատի միջազգային ֆեդերացիային ( ՖԻԴԵ ) առաջարկ է ներկայացրել։ Նիլսենին մտահոգել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, երբ սպորտային իրադարձությունները կատարվում են հեռավար տարբերակով, առցանց մրցաշարերում ներգրավված են քիչ թվով շախմատիստներ, որի հետևանքով կարող են ֆինանսական ծանր կացության մեջ հայտնվել շատ մարզիկներ։ Նա ՖԻԴԵ-ին հորդորել է ստեղծել արտակարգ իրավիճակներ…
Անցած շաբաթ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 14.7 տոկոս
Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ երկրում գործազրկության մակարդակը կարող է վատթարանալ։ Նախարարը ընդգծել է, որ գործազրկությունը կարող է հասնել 25 տոկոսի, ինչպես Մեծ Դեպրեսիայի ժամանակ։ «Ի տարբերություն Մեծ Դեպրեսիայի, որին հանգեցրել էին տնտեսական խնդիրները, մենք փակել ենք տնտեսությունը։ Թվերը, հավանաբար, կաճեն նախքան բարելավման մեկնարկը։ Ահա թե ինչու մենք…
Կունենաք հավելյալ 40 000 գործազուրկ. աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հարցաշարերից ստացված թվերի արդյունքում համաճարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է գործազրկության՝ 1.3 տոկոսով ավելացում՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը՝ նշելով, թե կորոնովիրուսը անխուսափելիորեն բացասական հետևանք է ունենալու:…
Կառավարությունը փոփոխություններ կատարեց Զբաղվածության մասին օրենքի իրավական ակտեր հաստատող որոշման մեջ
Կառավարությունը որոշեց ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ. Մասնավորապես, առաջարկվում է` «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք…
Մենք գործազրկության էական նվազում ունենք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով: Ներկայումս մեր երկրում…
Գործազրկության մակարդակը նվազել է, զբաղվածությանը՝ աճել․ Վիճակագրական կոմիտե
Հայաստանում գործազրկության մակարդը 2019թ-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 2.6 տոկոսային կետով՝ կազմելով 17.7 տոկոս: Ըստ Վիճակագրական կոմիտեի հաղորդած տվյալների՝ գործազուրկների թիվն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 207.2 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 236.4 հազարի դիմաց: Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում էականորեն՝ շուրջ 4.2 տոկոսով նվազել է…
Առաջարկում ենք աշխատունակ մարդկանց համար կիրառել պայմանական նպաստ․ Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «132,381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով: Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ…














