fbpx
Կառավարություն

Առաջարկում ենք աշխատունակ մարդկանց համար կիրառել պայմանական նպաստ․ Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«132,381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից:

Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով:

Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ անձը անապահով է և կարող է ձեռք բերել նպաստի իրավունք, կկայացվի համապատասխան որոշում վեց ամիս ժամկետով:

Վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ աշխատանք գտնելու ուղղությամբ՝ ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ:

Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքը այլևս չի գործի:

Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը ևս վեց ամիս եկամուտը հաշվի չի առնվի:

Ընդհանուր առմամբ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն և նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները՝ հաշվի առնելով որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք:

Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում»:

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10221665831294736

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ