Զվարթնոց օդանավակայան
ՊԵԿ. Կանխվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա…
էջմիածինցիները «Զվարթնոցի» մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կալանավորել Մանվել Գրիգորյանին
Այսօր էջմիածինցիները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք, ինչպես երեկ, պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Ըստ նրանց՝ ազատության մեջ Մանվել Գրիգորյանն իրենից վտանգ է ներկայացնում: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները երեկ մինչև ուշ գիշեր փակել էին…
Կրակոցներ Արարատում
Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը՝ 1992 թ. ծնված Ժորա Գ.-ն, «Զվարթնոց» օդանվակայանից բաժին է բերման ենթարկվել և ներկայացվել Վեդիի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան և հրացանը հայտնաբերելու ուղղությամբ: Ժորա Գ.-ն ձերբակալված է:
$38.2 մլն՝ ՀՀ օդանավակայանների արդիականացմանը
ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում կքննարկվի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին» նախագիծը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել մոտ $38.2 մլն-ի ներդրում, որի արդյունքում կապահովվի ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը կհամապատասխանեցվի ուղևորահոսքի նախատեսվող աճին, կհասնի IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, կբարելավվի անվտանգության մակարդակը և…
Հետախուզվող կինը Ստամբուլից ժամանել է Երևան
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 03.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1954 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 29-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի 3-րդ կետի մեղադրանքով: Տեղեկացնում է 168.am-ը:
Հետախուզվողը բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` նոյեմբերի 18-ին ժամը 03:25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Գուրգեն Հ.-ին: Ինչպես հայտնում է 168.am-ը՝ նա հունվարի 10-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:








