Ըմբշամարտի երիտասարդական Եվրոպայի առաջնություն
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են մեկնարկային գոտեմարտերում
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը որակավորման փուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթուրքի նկատմամբ: Քառորդ եզրափակչում, սակայն, Հախոյանը 3: 3 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Ֆեդերնիկովի հետ: Ռուս ըմբիշն արդյունքում դուրս է եկել կիսաեզրափակիչ:…

