Սպորտ

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչները հաղթել են մեկնարկային գոտեմարտերում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ասօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը որակավորման փուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էկրեմ Օզթուրքի նկատմամբ: Քառորդ եզրափակչում, սակայն, Հախոյանը 3:

3 հաշվով է ավարտել գոտեմարտը Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Ֆեդերնիկովի հետ: Ռուս ըմբիշն արդյունքում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում 9:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Պեչորենիսի նկատմամբ: Երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Գալստյանը կգոտեմարտի Թուրքիան ներկայացնող Աբդուլլահ Թոփրակի հետ:

Այսօր պայքարի է դուրս եկել նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, որը ևս հաղթանակ է տարել իր մեկնարկային գոտեմարտում: Հայ ըմբիշը 2:1 հաշվով առավելության է հասել բուլղարացի Արսեն Սիչևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում կմրցի Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեի հետ:

Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ մրցավայր են մեկնել նաև Արմեն Մելիքյանը (60կգ) և Հրանտ Կալաչյանը (72 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ-ի ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Մեր մինչև 23 տարեկան մարզիկներին Նովի Սադ կուղեկցի մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Նա արդեն հրապարակել է թիմի կազմը. 57 կգ` Վաղինակ Մաթևոսյան, 61 կգ` Հրաչյա Մարգարյան,65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ` Գևորգ Մխեյան, 74 կգ`Խաչատուր Պապիկյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան և 92 կգ` Սարգիս Հովսեփյան։

Հաղորդում է armsport.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ