կանոնադրություն
Հայոց Եկեղեցու կանոնադրության շուրջ վիճահարույց պնդումները
Մայր Աթոռը հերքում է պնդումները, թե Հայոց Եկեղեցին չունի կանոնադրություն՝ ընդգծելով, որ այն գործում է հաստատված կանոններով և ժողովների որոշումներով։
Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը․ 163 Նոբելյան մրցանակակիր դատապարտել է ՌԴ-ի գործողությունները
163 Նոբելյան մրցանակի դափնեկիրներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դատապարտելով ՌԴ-ի իրականացրած ռազմական գործողություններն ու Ուկրաինա ներխուժելը։ Նամակում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, ձեռնարկել է չհիմնավորված ռազմական ագրեսիա, որը ոչ այլ ինչ է, քան պատերազմ հարևան պետության նկատմամբ։ Նամակում ասվում է, որ Ռուսաստանում խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու…
Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթները․ Արցախի ԱԳՆ
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ Համաձայնագրի կնքմանը նախորդել են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994…
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը շարունակում է անհիմն մեղադրել ԿԳՄՍՆ-ին․ նախարարություն
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Այսպես՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որն, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում: Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող»…
Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման…
Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը․ Զոհրաբ Մնացականյան
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: ԱԳ նախարարները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին…
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook-ի պաշտոնական էջում գրառում է արել․ «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։…
Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Արձանագրություններից մեկը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից Աստանայում 2018թ. նոյեմբերի 8-ին ու նախատեսում է, որ Հավաքական անվտանգության Խորհրդի կազմում մտնում են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության…
Պետդուման ՀԱՊԿ կանոնադրությունը փոխող մի շարք արձանագրություններ է վավերացրել
Պետդուման հուլիսի 25-ին վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը: Եվս մեկը փոփոխություն է մտցնում ՀԱՊԿ իրավավիճակի մասին համաձայնագրում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ երկրորդ արձանագրությունը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահների կողմից 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում։ Ըստ արձանագրության…











