Հալեպ
Հուլիսի 7-ից հայ բժիշկները ծառայություններ կմատուցեն Հալեպի բնակչությանը՝ բացառապես անվճար
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և Հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ, ՄԱԿ-ի Բնակչության…
Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին այցելել է ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն՝ խմբի երկրորդ հերթափոխին հաջողություն մաղթելու մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Այդ մասին տեղեկացնում են Հալեպում ՀՀ հյուպատոսարանից: Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանից Սիրիա է մեկնել մարդասիրական առաքելություն իրականացնող երկրորդ խումբը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հերթափոխը հիմնականում զբաղվում է Հալեպի ծայրամասային շրջանների…
Պայթյուն թուրք-սիրիական սահմանին․ կան զոհեր
Թուրք-սիրիական սահմանին՝ թուրքական Քիլիս քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Հալեպի Ազեզ շրջանում, ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Ermenihaber-ը։ Երեկոյան նամազից (իսլամական աղոթք) հետո Ազեզի մզկիթներից մեկի մոտ պայթյուն է որոտացել: Մզկիթի հարևանությամբ կայանված մեքենան բեռնված է եղել պայթուցիկ նյութերով ու պայթեցվել է։ Դեպքի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 29 քաղաքացի։
Սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողություններն Իդլիբում
Սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները Իիդլիբ նահանգում: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում:
Վերջին օրերին 950-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա
Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սիրիա է վերադարձել 963 սիրիացի փախստական մի շարք երկրներից, մասնավորապես՝ Լիբանանից, Հորդանանից: Փախստականների թվում են նաև կանայք և երեխաներ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին օրերին ռուսական կողմից Հալեպում իրականացվել է հումանիտար ակցիա, որի շրջանակում սիրիացի կարիքավորներին տրամադրվել…
Քեսաբում հրթիռակոծություն է տեղի ունեցե. տուժածների մեջ կան հայեր
Մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Քեսաբի Էսկյուրան գյուղը: Հրթիռներից երեքն ընկել են Էսկյուրան: Տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Հրթիռակոծության հետևանքով քեսաբցի երկու հայ վիրավորվել է, ովքեր անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների վիճակը կայուն է:
Հայ սակրավորները Հալեպում շարունակում են են ականազերծման աշխատանքները
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ:…
Հալեպում ահաբեկչությունից տուժած եկեղեցին վերականգնվել է
Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալները ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, որը 2015 թվականին ոչնչացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով: Վերականգնումից հետո՝ մարտի 30-ին, եկեղեցին օծել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ և գալ այստեղ, պատերազմի պատճառով վաղուց է, ինչ չէինք գալիս:…
Աֆրինի վերջին հայը ստիպված է եղել գաղթել Հալեպ
2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր Թուրքիայի վերահսկողության տակ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը ստիպված է եղել լքել բնակավայրը, քանի որ թուրքական բանակի ստորաբաժանումներն ու «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը բռնագրավել են Հարութ Գևորգի տան գույքը, թալանել և անմարդկային վերաբերմունք են ցույց տվել հայ…
Հալեպի հյուսիսարևելյան հատվածը ռմբակոծվել է
Ռմբակոծվել է Հալեպի հյուսիսարևելյան հատվածը: Արաբական «Ալ Մայադին» կայանի հաղորդմամբ՝ ամենայն հավանականությամբ, այս անգամ Հալեպը ռմբակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Թիրախը եղել են իրանական զենքի պահեստարաններն: «Սքայ նյուզ արաբիկ» կայանն էլ իր հերթին հաղորդում է, որ հարվածների թիրախ է դարձել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը, որտեղ էլ նշված պահեստներն են: Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ ռմբակոծվել է…
Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման…
Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում | Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հայ բժիշկները Հալեպում կյանք են փրկում»։ Քարտուղարը նաև տեղադրել է հայ բժիշկների կողմից իրականացվող գործողությունների մասին պատմող լուսանկարներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2142900955745501 Ինչպես ավելի վաղ Ազատ TV-ին հայտնել էր՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ…
Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կվերաբացվի գարնանը
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների մայր տաճարում առաջին պատարագը կմատուցվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Եկեղեցին պայթեցվել էր 2015 թվականի ապրիլին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից։ Նրանք պայթուցիկ էին գործարկել եկեղեցու հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում։ Ինժեներ Գաբրիս Թամասյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը վիթխարի է եղել։ Շենքի 70 տոկոսն…
Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներն ականային վտանգի իրազեկում կանեն հայկական դպրոցներում
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու համար Հալեպում գտնվող հայ մասնագետներից բաղկացած խումբը նպատակ ունի իրազեկելու Սիրիայի ժողովրդին բժշկական օգնության, ականային վտանգի հարցերում և իրականացնելու ականազերծման աշխատանք: Այս մասին ասել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը: «Ականային վտանգի իրազեկման աշխատանքներ կիրականացնենք հիմնականում հայկական դպրոցներում, քանի որ առկա է լեզվի խնդիրը»,- պարզաբանել…














