Մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Քեսաբի Էսկյուրան գյուղը: Հրթիռներից երեքն ընկել են Էսկյուրան: Տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Հրթիռակոծության հետևանքով քեսաբցի երկու հայ վիրավորվել է, ովքեր անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների վիճակը կայուն է:
