հետաքննություն
Գերմիանիայում երեխաներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ
Գերմանիայում երթուղային ավտոբուսը, որով երեխաները դպրոց էին գնում, մխրճվել է ծառի մեջ, տուժել է 20 մարդ: Այս մասին Facebook-ում հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Պադերբոռն քաղաքի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ի առավոտյան: Բախվելու պահին ավտոբուսում եղել է 12-ից մինչև 52 տարեկան 28 ուղևոր․ ներառյալ տեղի դպրոցի բազմաթիվ աշակերտներ: Երկու հոգի ծանր վերքեր են…
Հետաքննություն է սկսվել Էրդողանին «պարոն սպառված» անվանած պատգամավորի դեմ
Թուրքիայում հետաքննություն են սկսել երկրի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր՝ Էնգին Ալթայի դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Հետաքննության պատճառն այն է, որ պատգամավորը Թուրքիայի նախագահ Էրդողանին և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդին վիրավորանք պարունակող խոսքեր է հասցեագրել: Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ալթայի դեմ հետաքննություն է սկվել «Հանրապետության նախագահի անձի, պետպաշտոնյայի հասցեին…
ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել քրդական թերթի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Özgür Gündem («Անկախ օրակարգ») թերթի գործի շրջանակներում Թուրքիային ֆինանսական տույժի է ենթարկել: Դատարանը վճիռը կայացրել է մեղադրանքով, որ թերթի դեմ շարունակաբար հետաքննություն է իրականացվում: Քրդական բանվորական կուսակցության քարոզչության մեջ մեղադրվող և 2016 թ. փակված Özgür Gündem թերթի դեմ շարունակաբար հետաքննություններ կատարելու մեջ մեղադրվող Թուրքիան ենթարկվեց 3 հազար 500 եվրո տուգանքի, որը…
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ
Թուրքիայում հետաքննություն է սկսվել մի ավտոբուսի վարորդի դեմ, որը մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկն անհարմար է զգացել և թերթը շրջել…
Սալայի ինքնաթիռի օդաչուն թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել․ The Times
Շարունակվում է «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի գործով հետաքննությունը: Ինչպես հայտնում է The Times-ը, հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ օդաչու Դևիդ Իբոտսոնը վճարովի թռիչքներ իրականացնելու համար անհաժեշտ թույլտվություն չի ունեցել: Այս պահին հստակեցվում է՝ արդյոք Սալայի չվերթը վճարովի՞ էր, թե՞ մասնավոր: Հիշեցնենք՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Սալան «Քարդիֆ» է տեղափոխվել «Նանտից»: Հունվարի 21-ի…
Ես երբևէ Ռուսաստանի համար չեմ աշխատել. Թրամփ
Ուրբաթ The New York Times պարբերականը հաղորդում է հրապարակել այն մասին, որ FBI-ը նախագահ Թրամփի դեմ հետաքննություն է սկսել կառույցի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելուց անմիջապես հետո: FBI-ում մտահոգվել են, որ նախագահը կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը: Լրագրողների հետ զրույցում Թրամփն այդ մարդկանց «սրիկաներ» է անվանել: Շաբաթ The Washington Post-ը հայտնել է, որ…
Թբիլիսիի կենտրոնում ոսկերչական խանութ են թալանել
«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ լուսադեմին անհայտ անձինք թալանել են Թբիլիսիի կենտրոնական՝ Պեկինի փողոցում գտնվող Franco Fontana ցանցի ոսկերչական խանութը: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում են 3 տղամարդիկ: Նախնական տվյալներով՝ գողոնի չափը կազմել է մի քանի հազար լարի: Վնասի ճշգրիտ պատկերը կուրվագծվի ավելի ուշ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Տարվում է հետաքննություն. տեսախցիկների արձանագրած կադրերն ուսումնասիրվում են,…
Փարիզի 2015 թվականի ահաբեկչության գործով Բրյուսելում կասկածյալի են ձերբակալել
Բրյուսելում Մոհամեդ Է. անունով տղամարդ է ձերբակալվել՝ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Libre Belgique թերթը: Հաղորդվում է, որ տղամարդը կասկածվում է այն բանում, որ կապ ունի Կալաշնիկով ինքնաձիգների ձեռքբերման հետ, որոնք օգտագործվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գրոհներ իրականացնելիս: Մոհամեդ Է.-ին բերման են ենթարկել կաթոլիկական Սուրբ Ծնունդի նախօրեին,…








