հետաքննություն
Բայդենը Թրամփին մեղադրել է իշխանությունը չարաշահելու մեջ
2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է հետաքննություն անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն և իր որդուն վերաբերող հայտարարությունների շուրջ: «Դա, ինչպես երևում է, իշխանության անսահման չարաշահում է: Հեռախոսով կապ հաստատել օտարերկրյա ղեկավարի հետ, որը ձգտում է օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից, և հարցնել…
Թրամփը Զելենսկուն խնդրել է օգնել Բայդենի որդու հետաքննության գործում․ The Wall Street Journal
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ութ անգամ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն օգնել գալիք ընտրություններում իր հիմնական հակառակորդ Ջո Բայդենի որդու դեմ գործի հետաքննությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն աշխատել իր փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։ Բացի դրանից՝ նա Ուկրաինայի առաջնորդին համագործակցության համար ցանկացած օգնություն է…
Սաուդյան Արաբիայի նկատմամբ հարձակումների համար Իրանին կարող է ռազմական պատասխան տրվել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումները վերագրվում են Իրանին, բայց հետաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։ «Մենք անպայման կտեղեկացնենք ձեզ հետաքննության արդյունքների մասին․ այն հենց հիմա շարունակվում է»,-ասել է ԱՄՆ նախագահը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, սակայն չի բացառել, որ…
Թրամփն առաջարկել է հետաքննել Օբամայի և Netflix-ի համատեղ նախագծերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննություն սկսել նախկին՝ կապված նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի գրքերի և Օբամա ընտանիքի մասին վավերագրական ֆիլմ նկարելու մասին Netflix-ի նախագծերի հետ։ Սրանով Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է իր եկամուտները հաշվելու մեղադրանքներին: «Դատական համակարգը ձախողվել է Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքներում, նրանք ձախողվել են ամեն հարցում, իսկ այժմ…
Զելենսկին անձամբ հետևելու է Օդեսայի հրդեհի հետաքննությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կհետևի Օդեսայի Tokyo Star հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավորվել են: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Զելենսկին նաև հայտարարել է, որ հրդեհի համար պատասխանատվություն կկրեն ոչ միայն ողբերգության անմիջական մեղավորները, այլև հյուրանոցի սեփականատերը: «Օդեսա, Տոկիո Սթար: Այս…
Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ստացել են դատարանի թույլտվությունը և երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հարցաքննությունը մտադիր են անցկացնել ստի դետեկտորի կիրառմամբ: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովան: Ըստ նրա, անկախ դատարանի թույլտվությունից, հարցաքննության համար հարկավոր է նաև Պորոշենկոյի համաձայնությունը: Ընդ որում պոլիգրաֆի կիրառմամբ հարցաքննությունը կարելի է անցկացնել միայն քննիչի աշխատասենյակում՝ մինչդատավարական…
1 մլն դրամ կաշառք վերցնելու պահին ՊԵԿ աշխատողներ են ձերբակալվել. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված…
Հետաքննություն է սկսվել Գրիզմանի՝ Բարսելոնա տեղափոխության հետ կապված
Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության հետ կապված հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնում է iusport-ը, Իսպանիայի ֆուտբոլային գլխավոր կազմակերպությունը կարգապահական գործ է բացել՝ կապված Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ «Աթլետիկոյից» «Բարսելոնա»։ Հետաքննությամբ պարզ կդառնա՝ կատալոնական ակումբը ավելի վա՞ղ է համաձայնության հասել ֆրանսիացի հարձակվողի հետ, թե՞ ամեն բան արվել է օրենքի սահմաններում։ Հիշեցնենք, որ «Աթլետիկոն»…
Պորոշենկոն բանկից 34 միլիոն դոլար է կանխիկացրել
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն բանկային հաշվից 34 միլիոն դոլար կանխիկ գումար է հանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կառավարության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը: Նա նշել է, որ Պորոշենկոն մայիսի 17-ից հունիսի 18-ը գումար է հանել իրեն պատկանող Միջազգային ներդրումային բանկից: Պորտնովի խոսքերով՝ ամբողջ գումարը կազմել է մոտ 340 կիլոգրամ՝…
Թբիլիսիի դեպքերը կշարունակվեն քննվել իշխանության տապալման ու բռնազավթման մեղադրանքով
Թբիլիսիի՝ հունիսի 20-21-ի իրադարձությունների հետաքննությունը կշարունակվի իշխանության տապալման ու բռնազավթման մեղադրանքով: Այս մասին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: Նրա հայտարարությամբ՝ ելնելով գործի նկատմամբ հասարակության ունեցած մեծ հետաքրքրությունից՝ դատախազությունը շարունակում է հունիսի 20-21 ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ինտենսիվ հետաքննությունը՝ խմբակային բռնության, կազմակերպման ու ղեկավարման փաստերով: «Այս փուլում կատարված լրացուցիչ քննչական գործողությունների հիման վրա…
Հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սաուդցի լրագրողին սպանելու հրաման տվել
Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությամբ չի պարզվել, թե ով է սպանելու հրաման տվել, հայտարարել է արտադատական պատիժների հարցերով ՄԱԿ-ի քննիչ Ագնես Կալլամարը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, նրա առանցքային խորհրդականն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ներգրավվեն հետաքննությանը՝ նրանց դեմ ցուցմունքները հաշվի առնելով: ՄԱԿ-ում…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը պահանջել է հետաքննել Օմանի ծոցի դեպքերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը պահանջել է հետաքննություն, որի նպատակն է հայտնաբերել Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումների շարքի համար պատասխանատու անձանց: Երբ Միացյալ Նահանգները մեղադրել է Իրանին հարձակումները կատարելու մեջ, իսկ Թեհրանը հերքել է մեղադրանքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ անկախ կազմակերպությունը կարող է հետաքննություն անցկացնել: «Շատ կարևոր է իմանալ ճշմարտությունը»,-Գուտերիշն ասել…
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահին չխոչընդոտել Զատկի օրը ահաբեկչությունների հետաքննությունը
Շրի Լանկայի խորհրդարանը նախազգուշացրել է նախագահ Մայտրիպալա Սիրիսենային չխոչընդոտել Զատկի օրն ահաբեկչությունների առնչությամբ բաց թողնված անվտանգության վերաբերյալ հետաքննությանը։ Այս մասին հաղորդում է AFP-ը: Նախազգուշացումը հնչել էր, երբ Սիրիսենան հայտարարել էր, որ չի համագործակցելու խորհրդարանական հետաքննության հետ և թույլ չի տալու պաշտպանության կամ ոստիկանության ներկայացուցիչներին ցուցմունք տալ խորհրդարանական հանձնաժողովին: «Ցանկացած պետական պաշտոնյա պարտավոր է ցուցմունք տալ»,-Սիրիսենային…
Լցանավերի վրա հարձակումները կազմակերպվել են պետության կողմից. ԱՄԷ
Հետաքննության նախնական արդյունքները, որն իրականացվել է ԱՄԷ-ում մայիսի 12-ին նավթային լցանավերի վրա հարձակումների առնչությամբ, մատնանշում են այն հավանականությունը, որ միջադեպի հետևում կանգնած է եղել պետությունը, բայց առայժմ Իրանի մասնակցության ոչ մի ապացույց չկա։ Այս մասին ասել են ԱՄԷ-ում: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։ ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի և Նորվեգիայի հետ միասին ներկայացրել է նախնական արդյունքները ՄԱԿ…














