Macron
Պուտինը և Մակրոնը քննարկել են նոյեմբերի 9-ին պայմանավորվածությունների իրականացման գործընթացը
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը: Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին: Արձանագրվել…
Բրյուսելում ավարտվել է Մակրոն-Էրդողան հանդիպումը
ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Հանդիպումը կայացել է դռնփակ ռեժիմով, այն տևել է 52 րոպե: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քննարկվելու են ֆրանս-թուրքական հարաբերությունների դրական և բացասական ասպեկտները: Այսօր սպասվում է նաև Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին տեղեկանում ենք dogruhaber.com.tr…
Մակրոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նշվում է, որ թեստի պատասխանը դրական է եղել: Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Մակրոնը կինքնամեկուսանա առաջիկա 7 օրերին: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:



