Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վստահ է, որ «Լիվերպուլը» մեծ գործարք է ծրագրել 2023 թվականի ամռանը:
Մի շարք վնասվածքներից հետո Յուրգեն Կլոպի թիմը կիսապաշտպանի խիստ կարիք ուներ, և տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին ակումբը «Յուվենտուսից» վարձավճարով ձեռք բերեց Արտուր Մելոյին: Ռոմանոյի խոսքերով՝ մերսիսայդցնիներըմտադիր են լրջորեն ներդրումներ կատարել հաջորդ ամառ նոր կիսապաշտպանի տրանսֆերի վրա։
«Դուք կարող եք վստահ լինել, որ հաջորդ ամառ «Լիվերպուլը» ձեռք կբերի իսկապես աստղային կիսապաշտպանի: Ակումբի նպատակը մնում է Ջուդ Բելինգհեմը»,- հայտնել է է իտալացի ինսայդերը: