fbpx
Հասարակություն

Ծաղկաշենում կառուցվում է ջրի մատակարարման համակարգ

Շինարարական աշխատանքներն իրականացնող «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ Ղեւոնդ Մուրադյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։

Ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցի, մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում եւ բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։ Կառուցվող ջրատարի ընդհանուր երկարությունը կազմում է 10 կիլոմետր 600 մետր, որից 4 կիլոմետր 400 մետրը կազմում է արտաքին, մնացած 6,2 կիլոմետրը՝ ներքին ցանցը։

Ծրագրով նախատեսված է 3 աղբյուրակապ, բայց մենք, ամենայն հավանականությամբ, կավելացնենք դրանց քանակը, որպեսզի մատակարարվող ջրի քանակությունն ավելանա։ Ջրատարը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով։ Պայմանագրով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 2 տարվա ընթացքում»,- նշել է Ղևոնդ Մուրադյանը։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 423 միլիոն դրամ։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության ֆինանսական միջոցների հաշվին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ