fbpx
Աշխարհ
23:20 25/10/2019

Twitter-ը Սիրիայում քուրդ հրամանատարի միկրոբլոգին տրամադրել է պաշտոնական կարգավիճակ

Աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական մեդիա գործիքներից համարվող Twitter-ը պաշտոնապես վավերացրել է «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) հրամանատար Մազլում Քոբանի Աբդիի միկրոբլոգը` տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստաստող կապույտ նշանը:

Այդպիսով Սիրիիայի հյուսիսի քրդական ուժերի հրամանատար Քոբանիի թվիթթերյան միկրոբլոգը ներառվել է վավերացված միկրոբլոգների ցանկում: Այժմ Մազլում Քոբանիի միկրոբլոգը ունի 47.000-ից ավել հետևորդ:

Թուրքական աղբյուրի պնդմամբ` Շահին Ջիլո կեղծանվամբ հայտնի Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։

Գրում է Ermenihaber-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ