վավերացում
Bluesky-ը ներկայացնում է կապույտ նշաններ վավերացված հաշիվների համար
Bluesky-ը գործարկում է կապույտ նշանների վավերացման համակարգ՝ վստահելի և նշանավոր հաշիվների համար՝ ներառելով վստահելի հաստատությունների ծրագիր:
Google Cloud-ը 2025-ին պարտադիր կդարձնի բազմագործոն վավերացումը (MFA)
Google-ը հայտարարել է, որ 2025 թվականից սկսած՝ բոլոր Google Cloud-ի օգտատերերը պետք է օգտագործեն բազմագործոն վավերացում (MFA)։ Ընկերությունը այս ամիս սկսել է նախազգուշացումներ և աջակցող հիշեցումներ ներառել Google Cloud-ի հարթակում, որպեսզի ապահովի MFA-ի սահուն ներդրումը։ Այս փոփոխությունը կապված է վերջին տվյալների խախտումների հետ, որոնք ընդգծել են MFA-ի անհրաժեշտությունը։ Ընկերությունը նշում է, որ MFA-ն պարտադիր է…
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
ՀՀ ԱԳՆ Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ.…
Վավերացվել են աթլետիկայի մի քանի նոր ռեկորդներ
Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ արդյունքները գրանցվել են ընթացիկ մրցաշրջանում։ Փակ մարզասրահներում անցկացված մրցումներն առանձնացել են համաշխարհային նոր նվաճումներով: Այսպես, պաշտոնապես ճանաչվել է բարձրացատկորդ Արմանդ Դյուպլանտիսի 6,17 մետր ռեկորդը: Նա ավելի ուշ թարմացրել է նվաճումը (6,18 մետր), որը սպասում է…
Շվեդիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը
Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ «2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասված է…
ԵՄ-ն վերջնականապես հաստատեց Brexit-ի մասին գործարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Brexit-ի մասին գործարքը՝ ավարտին հասցնելով Բրյուսելի կողմից գործարքի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Այդպիսով, Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին կեսգիշերը կկարողանա լքել Եվրամիությունը, որի կազմում կմնա 27 անդամ երկիր: Արդեն փետրվարի 1-ից Բրյուսելն ու Լոնդոնը կկարողանան նոր հարաբերություններ կառուցել:
Էստոնիան չի վավերացնի ՌԴ-ի հետ սահմանային պայմանագիրը
Էստոնիայի իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը: Այս մասին հայտարարել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը։ Նա ընդգծել է, որ Թալինը չի վավերացնի պայմանագիրը, եթե նույնիսկ դա առաջինը վավերացնի Մոսկվան: «Իհարկե, մենք չպետք է վավերացնենք այն: Եթե մենք կնքենք նոր սահմանային պայմանագիր և հրաժարվենք այդ տարածքներից (Իվանգորոդ և Պեչորսկի շրջան,…
ԱՄՆ-ից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը ընդունվեց Իրանում
Երեքշաբթի Իրանի խորհրդարանը վավերացրել է Վաշինգտոնից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը: Այս մասին հաղորդում է Mehr-ը: Արտահերթ առաջարկը 2019 թվականի ապրիլի 23-ին վավերացված օրինագծի արդիականացված տարբերակն է, ըստ որի՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու: Նստաշրջանի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի…
Ֆրանսիայի Սենատը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնող օրենք է ընդունել
Ֆրանսիայի Սենատը ընդունել է օրենք, որը թույլ է տալիս վավերացնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA-ն): Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի սենատորներին: Le @Senat français vient d'adopter la loi autorisant la ratification de l'accord…
Նախագահ Սարգսյանը ստորագրել է ՀՀ-ի և Չինաստանի միջև վիզային ռեժիմը վերացնելու համաձայնագիրը վավերացնելու օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խոստանո՞ւմ եք, որ սա վերջին բյուջետային վարկն է․ Սերգեյ Բագրատյան
ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է, որ նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու այլևս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Վերջինս նախ նշեց, որ փաստորեն, 4 համաձայնագրով 130 մլն եվրոյից ավելի վարկային միջոց ենք ներգրավում: «Դուք խոստանում եք,…
Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծն ընդունվեց
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 98 պատգամավոր, իսկ 4 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։
Twitter-ը Սիրիայում քուրդ հրամանատարի միկրոբլոգին տրամադրել է պաշտոնական կարգավիճակ
Աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական մեդիա գործիքներից համարվող Twitter-ը պաշտոնապես վավերացրել է «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) հրամանատար Մազլում Քոբանի Աբդիի միկրոբլոգը` տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստաստող կապույտ նշանը: Այդպիսով Սիրիիայի հյուսիսի քրդական ուժերի հրամանատար Քոբանիի թվիթթերյան միկրոբլոգը ներառվել է վավերացված միկրոբլոգների ցանկում: Այժմ Մազլում Քոբանիի միկրոբլոգը ունի 47.000-ից ավել հետևորդ: Թուրքական աղբյուրի պնդմամբ` Շահին Ջիլո կեղծանվամբ հայտնի…
Խորվաթիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հոկտեմբերի 18-ին Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156247719972434&set=a.10152536710577434&type=3&theater












