fbpx
Աշխարհ

Վրաստանի վարչապետը կհայտնի իր հրաժարականի մասին

Gazeta.ru-ի տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը՝ Մամուկա Բախտաձեն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին (Երևանի ժամանակով 16․00-ին), կհայտնի, որ լքում է կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու մասին։

Դեռևս հաստատված չէ, թե ով կփոխարինի նրան, սակայն հավանական թեկնածուն ՆԳ նախարար Գեորգի Գախարիան է, իսկ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ կառավարությունում կադրային փոփոխությունների քննարկումը «Վրացական երազանքը» կշարունակի երեքշաբթի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին՝ կիրակի խորհրդարանական մեծամասնության նիստի ավարտից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ