fbpx
Սպորտ

Աղմկահարույց գործարք․ Լոռիի կիսապաշտպանը տեղափոխվեց Ալմերիա

«Լոռի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին «Լոռին» իրականացրեց հերթական աղմկահարույց գործարքը։ Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք բերեց կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները։

«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռի» ՖԱ-ին կվճարի 140,000 եվրո, ինչպես նաև հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։

Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Մեր մարզաշապիկով մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

«Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իսահ Ալիյուին կատարած աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ արդեն Իսպանիայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ