Մատենադարանի Facebook-ի էջից տեղեկացնում են.
«Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան:
Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահեն Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում:
Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնելով, նշեցին, որ խորապես տպավորված են հայ ձեռագրական հարուստ մշակույթով»։
На русском смотрите далее🇦🇲🇰🇿Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի…
Gepostet von Մատենադարան – Matenadaran am Samstag, 16. November 2019
