fbpx
Խորհրդարան

Այսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ. Գևորգ Պետրոսյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Ինձ ո՞վ կարա բացատրել` այսօրվա կրթության նախարարը ի՞նչ կապ ունի սպորտի հետ: Երբ մենք նախարարություններ ենք միացնում, հեչ նշանակություն չունի ապագա նախարարությունների նախարարների համապատասխանությունը համապատասխան ոլորտներին: Ես խիստ կասկածի տակ եմ դնում, որ մի մարդը կարող է արդյունավետ ձևով ղեկարավել սպորտի, գիտության, կրթության, մշակույթի ոլորտները:

Եկեք մի 3 նախարարություն թողնենք, մեկը ասենք, ծախսումների, մեկը՝ ձեռքբերումների, մյուսն էլ, ասենք, դուխով առաջ գնալու: Կանոնադրություններն էլ գրենք, հստակ, երկար շարադրենք, ամեն ինչ ներառենք: Բայց դրանց կառավարումը որքանո՞վ է արդյունավետ:

Էդ կապ չունի, որ Ամերիկայում ավելի քիչ քանակով նախարարություն կա, քան Հայաստանում: Ոլորտները դրանից փոխվո՞ւմ են՝ չեն փոխվում: Ասում եք Սփյուռքի նախարարությունը փոխարինվելու է 20-25 հոգանոց աշխատակազմ ունեցող հանձնակատարով:

Ժողովուրդը ուզում է հասկանալ, որ սա իսկապես բարեփոխում է, քանի որ այս բարեփոխումներն անխուսափելիորեն զուգորդվելու են մարդկանց աշխատատեղեր կորցնելով: Սոցիալական պետության կառավարությունը պետք է հոգ տանի անգամ 1 աշխատատեղ չկորցնելու համար»:

Պատգամավորը նաև հավելեց.

«Գոնե Սփյուռքին չնեղացնենք, կամ մշակույթի գործիչների հետ խորհրդակցե՞լ եք, թե՞ ընդամենը 1-2 հոգի նստել են իրար հետ, որոշել են, որ կարելի է Սփյուռքի ու Մշակույթի նախարարություններն օպտիմալացնել, ձեռքի հետ էլ էդ հարցերը կլուծվեն:

Դրանք ձեռքի հետ լուծվող հարցեր չեն: Հայ ժողովուրդը գոյատևել ա ոչ պակաս իր մշակույթի հաշվին, և հայ ժողովրդի էսօրվա գոյապահպանման գործում, Հայաստանի էսօրվա պետականության առկայության գործում ոչ պակաս ներդրում ունի Սփյուռքը: Չի՛ կարելի անտեսել այդ հանգամանքը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ