fbpx
Աշխարհ

Նա կարծես անհայտներով հավասարում լինի. Պորոշենկոն Զելենսկու մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն համեմատել է անհայտներով հավասարման հետ՝ հաշվի առնելով նրա նախընտրական արշավի առանձնահատկությունները:

«Նա կարծես անհայտներով հավասարում լինի: Նրա քարոզարշավն էլ նման է այն ֆիլմերին, որտեղ դերասանը արագ առաջ է գնում, շատ ակտիվություն է ցուցաբերում, բայց ոչ մի խոսք չի ասում»,- ասել է Պորոշենկոն:

Պորոշենկոն նշել է, որ նույնիսկ իրեն է անհայտ, թե ինչ փոփոխություններ է Զելենսկին առաջարկում ընտրողներին՝ նախագահ դառնալու դեպքում: Նա հավելել է, որ թեկնածուն համարյա քաղաքական հայտարարություններ չի անում:

Պորոշենկոն նաև խոստովանել է, որ նորից է դիտել «Ժողովրդի ծառան» սերիալը և սարսափել է հակաարևմտյան քարոզչությունից:

Հաղորդում է ՏԱՍՍ լրատվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ