Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինայի խորհրդարանում հանդիպեց Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:
Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, և հայ համայնքը ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:
Պատգամավորներն իրենց ոգևորությունը հայտնեցին միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսեցին հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի, նրա առանձնահատկությունների մասին:
Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/posts/1025117431173922?__xts__[0]=68.ARBRG4fIoV96FgnGQpEkhQ-PBlugqcGXkfSwsEbeDNfNmyzIFTDGZArM9UUx_GD3Mp-jfVFyUXo2PBbhJC-JRJ4tskeSVIdOwh6HM29Ikri7-AfUqwvG9IoKgG2LILFMrz3HwHl1TtkTpBT3Lu6LqTMb9zyc9q1EDuekKMPliz2B2avZ9eckZyBHPRb5dLx1GqWwNc13KAVfy-PSUQeulHdEaPkVb89catRTm02qO5DZG29PCBHkDjfG9CvoP0CN9jRQAnUSa9MGaMA0TlR55BqQq_Mr-ENQ8Y6V7IUEFwwApI99-Jd9H_zGu4-eJ2q0RrnWTfS6ZMOoTD8y2MODZvyL9w&__tn__=-R

