Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից և հայտնվել միլիարդատերերի Bloomberg Billionaires Index-ի առաջին հորիզոնականում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նրա կարողությունը այժմ գնահատվում է 110 մլրդ դոլար, իսկ Բեզոսինը՝ 109 մլրդ դոլար։ Ավելի քան 2 տարում առաջին անգամ նրան հաջողվել է վերադարձնել մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը։
Գեյսթի եկամուտների աճին նպաստել է Microsoft –ի հետ 10 մլրդ դոլարի, 10-ամյա ժամկետով պայմանագրի կնքման Պենտագոնի որոշումը։ Այսպիսի առաջընթացի գլխավոր խթաններից մեկն էլ եղել է այն, որ Պենտագոնը որոշում էր կայացրել 10-ամյա ժամկետով 10 մլրդ դոլարի պայմանագիր կնքել Microsoft-ի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Պենտագոնն այդ պայմանագիրը նախատեսում էր կնքել Amazon-ի հետ։ Սակայն Բեզոսի ընկերության արժեթղթերի գինն ընկել է մոտ 2 տոկոսով, իսկ Microsoft-ինը բարձրացել 4 տոկոսով։
Ցանկում երրորդ հորիզոնականում հայտնվել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) կորպորացիայի ղեկավար Բեռնար Առնոն, որի կարողությունը գնահատվել է 103 մլրդ դոլար։

