Սպորտ
12:27 06/01/2020

Զիդանն ու Ալմերիայի սեփականատերը հանդիպում են ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ալմերիա»-ի սեփականատեր Տուրկի Ալ-Շեյխը և «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հանդիպում են ունեցել: Գործիչը տեսանյութ է հրապարակել Twitter-ում, որտեղ կատակով գլխով հարվածում է Զիդանի կրծքավանդակին: Դե, իսկ ֆրանսիացին, պատասխանելով դրան, ծիծաղել է:

2006 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացին գլխով հարվածել էր Զիդանի կրծքավանդակին:

Այնուհետև Ալ-Շեյխը դիմել է Մատերացիին. «Դժվար էր, այդպես չէ՞: Արաբական արյուն», – գրել է նա:

Մարկո Մատերացին էլ իր հերթին պատասխանել է. «Ողջույն: Ինչպե ՞ ս եք, հուսով եմ`շուտով կտեսնեմ ձեզ», – ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ