ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ու այժմ կալանավորված Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: