Մարզեր

Ազատ TV-ն անդրադառնում է Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումներին և կարևոր իրադարձություններին՝ մարզային լուրեր և նախաձեռնություններ։

  • Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ

    Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ

    Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր 4) դեկտեմբերի 27-ին զգալի առաջընթաց գրանցեց կառավարության կողմից Սյունիքի մարզի որոշ տարածքների համար պետական սեփականության հայտարարմամբ։ Այս որոշումը հիմք է ստեղծում Սիսիանը Քաջարանին միացնող կարևոր 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման համար, որը կոչված է կտրուկ բարելավել երկրի տրանսպորտային ցանցը։ Այս հավակնոտ նախագիծը ներառում է 60 կիլոմետր երկարությամբ, 11.1 մետր…

  • Երկրաշարժ Քարվաճառի մոտ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ

    Երկրաշարժ Քարվաճառի մոտ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ

    ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ, երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ: Երկրաշարժի հետևանքով ցնցումներ են զգացվել Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ, և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ ցնցումները…

  • Գյուղական համայնքներում ինքնակամ շինությունների օրինականացման վերջնաժամկետը՝ 01.01.2025

    Գյուղական համայնքներում ինքնակամ շինությունների օրինականացման վերջնաժամկետը՝ 01.01.2025

    ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ գյուղական համայնքներում մինչեւ 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար անհրաժեշտ է դրանք պարտադիր հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ համաձայն կառավարության սահմանած կարգի։ Քաղաքային և խոշորացված համայնքներում ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետը լրացել է 2024 թվականի հունվարի 1-ին։ Իսկ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում կառուցված շինությունների հաշվառումը շարունակվելու է մինչև 2025 թվականի…

  • Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն եվրո վարկ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհի համար

    Եվրոպական ներդրումային բանկը 236 մլն եվրո վարկ կտա Սիսիան-Քաջարան ճանապարհի համար

    ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նոր ֆինանսական պայմանագիր, որով Հայաստանին կհատկացվի 236 մլն եվրո վարկ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարության համար։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, որոնք կխթանեն հաղորդակցության արագությունն ու անվտանգությունը։ Նախատեսված է, որ նոր ճանապարհի կառուցումը կկրճատի…

  • Սյունիքում առաջին անգամ անցկացվեց դրոնների փառատոն

    Սյունիքում առաջին անգամ անցկացվեց դրոնների փառատոն

    Սյունիքի մարզում կայացավ առաջին դրոնների փառատոնը՝ կազմակերպված «Մտքի Թռիչք» ՀԿ-ի կողմից՝ մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Փառատոնի ընթացքում մարզի տարբեր քաղաքներից ԱԹՍ օպերատորները մրցեցին անհատական և թիմային անվանակարգերում։ Փառատոնի գլխավոր գործընկերների խոսքով՝ ծրագիրը կլինի ամենամյա։ Այս միջոցառումը կարևորվում է տեխնոլոգիաների զարգացման և մարզի երիտասարդներին նոր հմտություններով զինելու նպատակով։

  • Վերին Դվինում և Արզնիում համայնքային ընտրություններ են

    Վերին Դվինում և Արզնիում համայնքային ընտրություններ են

    Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավուն քունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք…

  • Շիրակի մարզում հունվարի 1-8-ը ծնվել է 68 երեխա

    Շիրակի մարզում հունվարի 1-8-ը ծնվել է 68 երեխա

    Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվարի 1-8-ը գրանցվել է 68 ծնունդ․ տեղեկացնում են մարզպետարանից։ «33 տղա է լույս աշխարհ եկել, 35՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել»,- ասված է հաղորդագրությունում։

  • Գյումրիում մսամթերքի արտադրությունը կդադարեցնի աշխատանքը. ՍԱՏՄ

    Գյումրիում մսամթերքի արտադրությունը կդադարեցնի աշխատանքը. ՍԱՏՄ

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Գրիգորյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի): Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ արտադրական շինության հատակը հեշտորեն լվացվող և ախտահանվող չի եղել, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամասի ներս,…

  • Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը

    Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը

    Սույն թվականի դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում կմեկնարկի բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և Տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը սահմանում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությամբ համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ՝ միայն մի քանի հատուկ ապրանքների դեպքում,…

  • Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

    Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:

  • Դեկտեմբերի 5-11-ը Շիրակի մարզում ծնվել է 60 երեխա

    Դեկտեմբերի 5-11-ը Շիրակի մարզում ծնվել է 60 երեխա

    Շիրակի մարզպետարանից հաղորդում են՝ մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում դեկտեմբերի 5-11-ը ծնվել է 60 երեխա՝ 30 տղա, 30 աղջիկ։

  • Նոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա

    Նոյեմբերին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա

    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ նոյեմբեր ամսին Շիրակի մարզում ծնվել է 266 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 134 տղա, 132 աղջիկ։ Ծնունդներից 4-ը զույգ են եղել։ Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 1-4-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա՝ 19 տղա, 20 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։

  • Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին

    Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին

    Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: «Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,- հայտնեց Գրիգորյանը: Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ: Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով առողջարանային բիզնեսի կրած վնասներին, ապա Արարատ Գրիգորյանը հայտնեց,…

  • Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

    Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

    Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից:      

  • Գեղարքունիքից տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է. մարզպետ

    Գեղարքունիքից տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է. մարզպետ

    Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Մարզպետը facebook-ում գրառում է կատարել, որում նշել է. «Ինչպես հանդիպման սկզբում նշեց ՄԱԿ ՓԳՀ-ի պատվիրակության ղեկավարը, հանդիպման հիմնական նպատակը ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի և գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն էր և Գեղարքունիքի մարզպետարանի…