1 ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ Բավրայի մոտ․ ՀՀ որոշ մասերում 2-ն էլ զգացվել են

Հրապարակող՝

Earthquake

Ամենադիտվածներ

Իրարից շուրջ մեկ ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղի մոտակայքում։ Առաջին դեպքում 15 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ երկրորդ դեպքում՝ 14 կիլոմետր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, որը երկու հաղորդագրություն է տարածել երկրաշարժերի վերաբերյալ։

Առաջինում ասված է․

«Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում` 4-5 բալ և Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ»:

Երկրորդում ասված է․

«Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ»։

Ամենաթարմ