Հունիսի 12-ին՝ ժամը 15։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, այնուհետև՝ 22 քաղաքացու տեղափոխել Մեծ Պարնի գյուղ։