fbpx
Կառավարություն

10 մարզի 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվում է 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմներին 3 միլիարդ 151 միլիոն դրամ գումար հատկացնել՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար:

Այս մասին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վերջինս նաև մանսրամասնեց. «Ծրագրերից 2-ը սկսցել էին դեռևս 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 311-ը 2023 թվականին»:

Իսկ ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. «Արագածոտն՝ 2 ծրագրի համար կհատկացվի 18,3 միլիոն դրամ, Արարատին՝ 2 ծրագրի համար 251 միլոն դրամ, Արմանվիր՝ 4 ծրագրի համար 262 միլոն դրամ, Գեղարքունիք՝ 6 ծրագր համար 606 միլոն դրամ, Լոռի՝ 11 համար 549 միլիոն դրամ, Կոտայք՝ 6 ծրագրի համար 506 միլոն դրամ, Շիրակ՝ 4 ծրագր համար 453 միլոն, Սյունիք՝1 ծրագիր 19 միլոն դրամ, Վայոց Ձոր՝ 3 ծրագիր 46 միլոն դրամ, և Տավուշ՝ 5 ծրագիր 436 միլոն դրամ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ