Հնդկաստանի մեծության երկրորդ քաղաքում՝ Դելիում, օդի աղտոտվածության մակարդակը շուրջ 20 անգամ գերազանցել է նորման։
Այս մասին հայտնում է Times of India-ն։
Այս իրավիճակից ելնելով՝ քաղաքային իշխանությունները որոշել են մեկ շաբաթով փակել դպրոցները, որպեսզի երեխաները չվնասեն իրենց՝ շնչելով այդ օդը։
Ըստ աղբյուրի՝ պետական համակարգում աշխատողները գործելու են տանից, շինարարական աշխատանքները նույնպես դադարեցվել են, սակայն 4 օրով, ինչպես նաև մասնավոր ընկերություններին է կարգադրվել պահպանել հեռավար աշխատանքի կանոնը՝ հնարավորության սահմաններում։