«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել իր հայրենակցին՝ Լաուտարո Մարտինեսին, իսկ «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է կատարել արգենտինացու ցանկությունը՝ վճարելով Մարտինեսի հրաժարագինը։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Մարտինեսն այս պահին հանդես է գալիս Միլանի «Ինտերի» հարձակման գծում։ Նրա հրաժարագինը կազմում է 111 միլիոն եվրո։
Նշվում, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: