Լոնդոնի «Չելսին» սահմանել է այն տրանսֆերային գինը, որով կարող է բելգիացի հարձակվող Էդեն Ազարը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», այն կազմում է՝ 112 մլն. եվրո։ Այս մասին հայտնում է The Telegraph- ը:
Հիշեցնենք, որ «արիստոկրատների» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2020 թվականի ամռանը, եւ կողմերը դեռ չեն համաձայնվել երկարաձգել պայմանագիրը:
28-ամյա էդեն Ազարը տեղափոխվել է «Չելսի» 2012-ի ամռանը՝ ֆրանսիական Լիլից: Այս մրցաշրջանում նա մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 21 հանդիպումների, խփել 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: