fbpx
Առողջապահություն

112 նոր դեպք, 106 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 112 նոր դեպք: Ունենք 106 առողջացած և 3 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 310 356 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ