Հուլիսի 11-ին Վերին Լարսում՝ ՌԴ-ից դուրս եկող ուղղությամբ, լրացուցիչ 12 երթևեկելի գոտի է շահագործման հանձնվել թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
«Անցակետի մոտ մեքենաների հերթերի տասնապատիկ կրճատումը հնարավոր է դարձել 2022 թվականի հուլիսի 8-ից լրացուցիչ գոտիների շահագործման փուլային ներդրման շնորհիվ։ Երեկ երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։
- Մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վերին Լարսի անցակետի մոտ հերթերի գոյացումը պայմանավորված էր ոչ միայն օրական 200 մեքենայի թողունակությամբ, այլև արձակուրդների ժամանակահատվածով։
Լրացուցիչ գործոն են նաև անձրևները, որոնք հանգեցնում են սելավների և քանդում ճանապարհները։ Տարեսկզբից ի վեր կուտակումներն ավելի քան 40 օր խիստ դժվարացրել են անցակետի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։