fbpx
Խորհրդարան

12 հազար նպաստ ստացողի մասին ահազանգ ունենք, որ չպետք է նպաստ ստանային․ վարչապետ

«Մենք այսօր, նախնական տվյալներով, 12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բայց ստանում են։ Այսինքն` ի՞նչ ահազանգ է, ի՞նչ ինդիկատորից ենք հասկանում դա։ Մարդն ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում, օրինակ` հիպոթեքային վարկ ունի, այսինքն` բնակարան է գնել մարդը, և, հետևաբար, այդ մարդը չպիտի ստանար սոցիալակaն նպաստ, ընտանեկան նպաստ, բայց ստանում է», – այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ նպաստն այդ մարդիկ ստանում են նրանց հաշվին, ովքեր պետք է ստանային տվյալ գումարն ավելի մեծ դրույքաչափով։ Բայց հիմա, քանի որ այդպիսի խնդիր կա, չի ստացվում նպաստների դրույքները բարձրացնել։ Ու այս դեպքում, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է բարձրացնել նպաստների տրամադրման հասցեականությունը։

«2019 թվականի պետական բյուջեով մենք արդեն 85 հազար մարդու համար որոշակի նպաստների և թոշակների ավելացման խնդիրը լուծել ենք, բայց հիմա հաջորդ փուլով մենք ի՞նչ պետք է անենք», – այս խոսքերի վրա Փաշինյանի պատասխանելու ժամանակը սպառվեց, ու միտքը կիսատ մնաց։

Պատգամավորի արձագանքից հետո Փաշինյանն ասաց, որ հիմա պետությունը 35 միլիարդ դրամ է ծախսում ընտանեկան ու սոցիալական նպաստների տրամադրման վրա, իսկ երբ կեղծ շահառուներին հանեն այդ ցուցակներից, հնարավոր կլինի խնայված գումարը բաշխել իրական շահառուների միջև ու բարձրացնել նրանց նպաստները։

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ