Օգոստոսի 14-ից հետո, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ներխուժեցին մայրաքաղաք Քաբուլ ու վերցրին երկրի իշխանությունը, սկսվեց մեծ թվով հոսք դեպի Քաբուլի օդանավակայան՝ երկրից փախչելու համար։ Սակայն նման հոսքը անհետևանք չի մնացել։
Այս մի քանի օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, Քաբուլի օդանավակայանում զոհվել է 12 մարդ։
Տվյալները հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ մարդիկ սպանվել են հրմշտոցի ու կրակոցների արդյունքում։