Հայաստանի Հանրապետությունում հունվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 345981 դեպք, որոնցից 332985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3433 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 126 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 99 պացիենտներ, մահացել՝ 3-ը։
Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 8004 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2608149 թեստավորում:


