fbpx
Քաղաքականություն

13 կետեր Ֆրանսիայի հրապարակը փակած քաղաքական ուժերի վերաբերյալ

Narek Ayvazyan

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

13 կետեր ուրբաթախոս, Ֆրանսիայի հրապարակը փակած քաղաքական ուժերի վերաբերյալ: Եվ չորս եզրահանգումեր կամ ենթադրություններ մտածելու համար:

Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքը չէ, այս կետերն, այլ հակաիշխանության արած հայտարարությունների, դիրքորոշումների ու գործողությունների, պատմության բյուրեղացված, հակիրճ, փաստագրված ներկայացումն է: Սա անարդարության ու հայրենիքի համար պայքարող ժողովրդի մասին չէ՝ չշփոթեք:

1. 44-օրյայից հետո ստորագրված հայտարարությանը դեմ չեն, որն իրենք են հայտարարել,

2. Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը դեմ չեն, քանզի դեմ չեն տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմանը հարցի կարգավորման շրջանակներում,

3. Ազատագրված շրջանները վերադարձնելուն կողմ էին: Մեկը՝ 5 շրջան, մեկը՝ 7 շրջան, բայց էական չէ քանիսը, էական է, որ կողմ էին ու բանակցում էին հող տալուն,

4. Ընդունել են, որ երկիրը թալանել են, տոտալ անգրագիտություն ու հակամշակույթ են տարածել: Տարբեր տեսագրություններում դրա մասին իրենց ղեկավարներն ասում են, որ եղել է իրենց ժամանակ թալան, հետևաբար մեղքն էլ իրենց է,

5. Ընդունել են, որ 80-ականների զենքով են կռվել: Սերժի հայտարարությունը վկա:

6. Արցախը դուրս են թողել բանակցային սեղանից: Ռոբերտի կառավարումից ի վեր: Փաստ է, որ Արցախը 20 տարի չի մասնակցել որպես կողմ ու մինչև այժմ էլ դեռ չի մասնակցում,

7. Մեղրին քննարկել են փոխանակման նպատակով, էլի Ռոբերտի ժամանակ, ըստ հրապարակված կամ գաղտնազերծված փաստաթղթերի,

8. Կիսաավտորիտար երկիր են կառուցել՝ մեր տեսածն է և միջազգային բարձր մակարդակի կազմակերպությունների ինդեքսներն են խոսում,

9. Տնտեսությունը, անվտանգությունը, պաշտպանությունը մաս-մաս հանձնել են ՌԴ-ին՝ պարտքի դիմաց ռազմավարական նշանակության օբյկտներ, ՀԱՊԿ և այլ ռամզական ու ռազմավարական շրջանակներում կքնած պաշտպանական փաստաթղթերը հրապարակված են,

10. Ընդունել ու գլուխները կախ հանձնել են իշխանությունը Նիկոլին՝ բոլորը, բացառությամբ մեկի, ընտրել են վարչապետ: Ժողովուրդը չէր ընտրել, այլ իրենք էին ընտրել մինչև 20 թվականի պատերազմը:

11. Նիկոլի կառավարության ընթացքում, ընդունած օրենքներով, հայտարարած տենդերներով օր օրի հարստանում են, թալանածն ու կատարած հանցանքները լվացվում են, բայց չեն մաքրվում: Սրա մասին խոսում է մերձ ռոբերտական և սերժական բիզնեսների ծաղկումը,

12. Ղեկավարներից ոչ մեկ սահմանում չի եղել, որոշները եղել են զորքերում: Չէ որոշները եղել են: Ասենք ՝ Աշոտյան, եթե իհարկե ղեկավար է: Օրինակ՝ Վանեցյան, Օհանյան, բայց դիրքերը թողել, վերադարձել են հետ պատերազմը չավարտված՝ առանց հրամանի կամ ով իմանա՝ հրամանով և շատ հետաքրքիր է, թե ինչու մինչև հիմա չեն ենթարկվել պատասխանատվության,

13. Ավելին՝ ազգն իր տղեքին ուղարկել էր սահման, արյունաքամ էր լինում, նրանց ենթակաները և համակիրները, պարզ է՝ ում կարգադրությամբ, Երևանում պետական գույք էին վնասում ու իբր որս էին կազմակերպել կառավարող ուժի դեմ՝ Արարատը «ժերտվա» գնաց ծանր, բարեբախտաբար ընդամենը վնասվածքներ ստանալով: Մի մասն էլ Արցախից իր գույքն էր տեղափոխում այստեղ, գոնե զենք ու զինամթերք տաներ, գոնե զոհվածներին ու վիրավորներին տեղափոխեր, չթողներ մնային թշնամու վերահսկողության անցնելիք գոտում: Գույք տեղափոխողների մեջ հանձնվելիք Հադրութի, Ջրականի և այլ տարածքներից էին, ընդհուպ՝ ՀԷԿ-երի գույք:

Հիմա, այսքանն իմանալով հանդերձ, ո՞վ պետք է հավատա որևէ փրկության: Փրկիչներն իրենց սուրբ գործն արել են: Դա ժողովուրդն է: Չկար այլ փրկիչ, որը զոհաբերեց իրեն հանուն փրկության: Հիմա բանակցությունների շրջան է, իսկ վերևի 13 կետերի տակ ստորագրածները չեն կարող հայկական կողմի դիրքորոշումները սատարել, այլ ընդհակառակը՝ ստեղծում են հակառակ իրավիճակ: Նպատակն էլ, իհարկե, համապատասխանելու է այդ կերտերին:

Առաջին հերթին, թույլ չեն տալիս որպեսզի ձևավորվի որևէ ուժ փողոցը վերցնող, ի շահ իրենց՝ ի շահ Ռուսաստանի, քանի որ դա վտանգավոր է աշխարհաքաղաքական այս անկանխատեսելի զարգացումներով լի վիճակում, որը Հայաստանը կարող է դուրս բերել ռուսական ճիրաններից ու դուրս մղել նրանց մեր տարածաշրջանից:

Երկրորդ հերթին, իշխանությունն օգտվում է ժողովրդի համար այս կազուսային իրավիճակից: Հասկանալով, որ փողոց դուրս եկածները պահում են ռուսական շահը, որին իրենք էլ կողմ են, և շատ լավ գիտենալով ժողովրդին, որ երբեք նրանց չի բերի իշխանության, նպաստում են նրանց Ֆրանսիայի հրապարակը զավթած պահելու բեմականացումը և այլ ակցիաներ: Միառժամանակ նաև ջլատում է կամ մաշեցնում է նրանց ռեսուրսները, որպես պրոռուսական տիրույթում իրենց հիմնական հակառակորդ:

Երրորդ հերթին, եթե իրոք խնդիր դրված լիներ թուրքացման կամ Արցախի հանձնման, ապա դրա մասին կիմանայինք բոլորս, և այդ ինֆորացիան կրող իրեն ընդդիմություն հռչակված միավորումը իրոք օր ու արև չէր տա հենց ժողովրդին իրազեկելու և հիմնավորելու առումով, օր առաջ ապաշխարհած կլինին, նոր դեմքերի կներգրավեին, այլ ոչ թե ժողովրդի հետ քյալլա տալու և բազմաթիվ ձևերով վանելու հիմար քայլերով կհարստացնեին իրենց մասին ընկալումը: Պարզ երևում է, որ ֆալշ փիառ է կազմակերպված իշխանություններին սև ֆոն, թշնամու և դավաճանի դիմակ դնելու համար կամ դիմակ պատռելու համար:

Չորրորդ հերթին, ի՞նչ կարող է թաքնված լինել այս ամենի տակ: Բնական վտանգը, որ սպասվում է, դա Ուկրաինայում ռուսական նոր գրոհներ սկսելու ֆոնին, իբր ռուսական կողմը զորեղն է, ապահովեն Հայաստանի և/կամ Արցախի բռնակցումը Ռուսաստանին, ինչը կապահովի անվտանգություն իշխանության համար և ընդդիմության համար, ինչպես նաև երրորդ կողմի՝ Ռուսաստանի սեփական իմիջի իմիտացիայի ուռճացմանը, որը զուտ ծիծաղ է առաջացնելու հակառակորդների մոտ, իսկ մեզ զրկելու է ինքնիշխանությունից, պետականությունից: Սա վաղուց անվանում եմ ռուսուլամանցում: Ռուսուլմանացման օպերացիա:
Վերջին կետը, կարծում եմ, ակնառու կարող է դառնալ Լավրովի այցից հետո՝ մոտ օրերս: Կամ էլ կչեղարկվի աշխարհի ավելի զորեղ խաղացողների հերթական հակաքայլից հետո»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ