Ինչու՞ է Ջոլին իր երեխաների հետ հաճախում մարտարվեստի պարապունքների. դերասանուհին բացատրություն է տվել

Ամենադիտվածներ

Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին իր երկվորյակների՝ Նոքսիի և Վիվյենիի հետ հաճախում է մարտարվեստների պարապմունքների՝ Marvel կինոընկերության «Հավերժները» ֆիլմում Թենայի կերպարն ավելի լավ յուրացնելու և դերին ավելի լավ տիրապետելու համար։ Այս մասին տեղեկացնում է The List բրիտանական պարբերականը։

«Նոքսը հաճախում է խմբակ, որտեղ զենք-զինամթերք են ուսումնասիրում, իսկ Վիվը զբաղվում է կարատեով։ Ես նրանց հետ մասնակցելեմ բոլոր պարապմունքներին»,-պատմել է Ջոլին։

«Նրանց հետ մարզումների հաճախելը զվարճալի էր։ Բացի այդ, ես հիմա ստիպված եմ շատ պարապել Թենայի դերի համար։ Նա այնքան դրական և աշխույժ կերպար է, նա իրական մարտիկ է»,- նշել է դերասանուհին։

Ջոլին նաև պատմել է, որ ուրախ է Marvel կինոաշխարհում ստացած դերի համար՝ բացատրելով, որ ստուդիայի նախագծերը լի են «բազմազանությամբ», և որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է վերադառնալ մարտական ոճի ֆիլմերին։

Դերասանուհին պատմել է նաև, որ նրա համար երեխաների արձագանքից ավելի լավ բան չկա, որոնք նրան «երկիր են վերադարձնում երկնքից», երբ նա շատ է խորանում կերպարի մեջ։

Ամենաթարմ