fbpx
Առողջապահություն

133 նոր դեպք, 560 ապաքինված ու 14 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 342538 դեպք, որոնցից 325394 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7866 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7135 թեստավորում, որից հաստատվել է 133 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 560 հիվանդներ, արձանագրվել է 14 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7802 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Մինչ այս կատարվել է 2447762 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ