fbpx
Առողջապահություն

1331 նոր դեպք, 894 ապաքինված ու 30 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1331 նոր դեպք: Ունենք 894 առողջացած, 30 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1227 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ