Ռոբերտ Բագրատյանը ռուսական «Մանկական ձայնը» նախագծի հերթական եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում հիացրեց ժյուրիի անդամներին։ 13-ամյա տղան հրաշալի կատարեց Queen խմբի The Show Must Go On երգը:
Ռոբերտի կատարման ժամանակ պտտվեցին Վալերի Մելաձեն և Լոբոդան: Լոբոդան նույնիսկ ծնկի իջավ և գրկեց տղային: Ռոբերտը կատարեց ժյուրիի անդամների խնդրանքը և երգեց նաև «Somebody to love»-ից մի փոքրիկ հատված: