1417 նոր դեպք, 1802 ապաքինված ու 42 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 8987 թեստավորում, որից արձանագրվել է 1417 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 1802-ը, գրանցվել է 42 մահվան դեպք։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է: Մինչ այս կատարվել է 2 176 898 թեստավորում:

Ամենաթարմ