14-ամյա ամերիկացի Քելթոն Քոսթիսն 9 տարեկանում ընդունվել է Նեբրասկա նահանգի Բելվյայի համալսարան։ 12 տարեկանում նա վեբ տեխնոլոգիայի մասնագիտությամբ բակալավրի աստիճան է ստացել: Քոսթիսն այնուհետև մագիստրոսական թեզ է պաշտպանել տեղեկատվական մենեջմենթի գծով:
Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի վերջին, Քոսթիսն ակնկալում է ներկա լինել դրան։ Քոսթիսը սիրում է նաև սպորտով զբաղվել և լողալ։